Main content

IMG 20180712 110027Սիսիանում հուլիսի 12-ին մեկնարկեց ամառային զորակոչը: Այն առաջին անգամ իրականացրեց Սյունիքի մարզի զինկոմիսարիատը:

Ազատամարտի հրապարակում հավաքված էին նորակոչիկների հարազատները, ծնողները, ովքեր անհամբերությամբ սպասում էին, թե տղաները երբ են ավարտելու բուժզննումն ու շտապելու իրենց մոտ: Հրաժեշտի խոսքեր, գրկախառնություններ, արցունքներ, ծնողական խրատներ ու բարեմաղթանքներ. տղաները մեկնում են պաշտպանելու հայրենիքը, ապահովելու՝ հարազատների անդորրն ու խաղաղ քունը: Ինչպես միշտ նորակոչիկների կողքին էր նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը.<Ես միշտ ձեր և ձեր ընտանիքների կողքին եմ, իմացեք, որ մենակ չեք: Ձեր ուսերին է դրվում Սիսիանի և սիսիանցի ազատամարտիկների անունը բարձր պահելու մեծ բեռը, պատվով ծառայեք և վերադարձեք տուն >-, ասված էր նրա ելույթում:IMG 20180712 110814 Հայրենիքի ապագա պաշտպաններին իր բարեմաղթանքները հղեց և զինվորական կարգուկանոնին ենթարկվելու կոչ արեց Սյունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արարատ  Մանուչարյանը: Զինակոչիկները, ավանդույթի համաձայն, ծաղիկներ խոնարհեցին Վուրգ Ոսկանյանի արձանին, նորից ու նորից հրաժեշտ տվեցին հարազատներին ու մեկնեցին փոխարինելու իրենց ավագ ընկերներին:
Զորակոչի միջոցառումը կազմակերպել էր Սիսիանի համայնքապետարանը:IMG 20180712 110429IMG 20180712 110451IMG 20180712 111202IMG 20180712 111345IMG 20180712 111541IMG 20180712 111912IMG 20180712 111837IMG 20180712 112755

Add comment