Main content

2

Զբաղվածության պետական գործակալության Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնում այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով հաշվառված աշխատանք փնտրողների թիվը1035 է, որից կին՝ 702: Հաշվառված հաշմանդամ գործազուրկների թիվը 34 է, կին՝ 12: Զբաղվածության կենտրոնի կողմից ուղեգրման միջոցով աշխատանքի են տեղավորվել հաշվառվածներից 22-ը, զբաղվածության պետական ծրագրերի շնորհիվ՝ 20-ը:

 

Ծրագիր՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով

Արսեն Աղաբեկյանցը 21 տարեկան է, առողջական խնդիրների պատճառով զինված ուժերում չի ծառայել: Երկար ժամանակ էլ չի կարողացել աշխատանք գտնել, պատճառները մի քանիսն են՝ չունի աշխատանքային փորձ, ունի դատվածություն, գտնվում է պայմանական ազատության մեջ: Արսենը ամուսնացել է անչափահասի հետ, ունի 6 ամսական երեխա: Ընտանիք, երեխա, դատվածություն և մի շարք այլ խնդիրներ, աշխատանք գտնելու փորձերն էլ անընդհատ ձախողվում էին: Արսենի կյանքը  փոխվեց զբաղվածության պետական ծրագրերից մեկի շնորհիվ. Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնի միջնորդությամբ շինանյութի խանութում տեղավորվեց աշխատանքի որպես վաճառող:5

Արսենը աշխատանք է ստացել «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման ծրագրի» շնորհիվ: «Ծրագրի շնորհիվ աշխատաշուկայում անմրցունակ անձինք ձեռք են բերում աշխատանքային ունակություններ և կարողություններ: Ապահովվում է նրանց կայուն զբաղվածությունը», - նշեց զբաղվածության Սիսիանի տարածքային կենտրոնի տնօրեն Նաիրա Սարգսյանը: Անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին միանվագ փոխհատուցում է տրվում՝ 200.000 դրամ: Գործատուն միանվագ փոխհատուցվում է նաև հաշմանդամություն ունեցող գործազուրկների աշխատատեղի հարմարեցման համար:
Այս ծրագրով Արսեն Աղաբեկյանցի համար գործատուն ստացել է միանվագ փոխհատուցում և սահմանել նվազագույն աշխատավարձ: Կնքվել է եռակողմ պայմանագիր, ըստ որի՝ առնվազն 1 տարի շահառուն պետք է աշխատի տվյալ վայրում, այլապես պայմանագիրը խախտող կողմը վերադարձնում է փոխհատուցված գումարը:

Երբ ունես մասնագիտություն, սակայն չունես աշխատանքային փորձ

Այս դեպքում զբաղվածության կենտրոնում շահառուներին առաջարկում են մասնակցել «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական  աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման» ծրագրին: Սիսիանի կենտրոնում 4 հոգի այս տարի օգտվել է այս ծրագրից: «Նպատակը առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկի՝ իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և հարմար աշխատանքի տեղավորվելու համար ցուցաբերվող աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է», - մանրամասնեց Ն.Սարգսյանը:
Ծրագրի տևողությունը 3 ամիս է: Ծրագրի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներից գործազուրկներին վճարվում է աշխատավարձ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով: Իսկ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին՝ նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելում, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ գործատուին գումար է տրվում՝ գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը փոխհատուցելու համար: «Ծրագրի շրջանակում այս պահին 2 շահառու մասնագիտական փորձ է ձեռք բերում Բռնակոթ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնում: Նրանցից մեկը, հավանաբար, ծրագրից հետո կշարունակի աշխատել», - նշեց Ն. Սարգսյանը: Այս ծրագրի շնորհիվ, որպես իրավաբան, Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսությունում աշխատանքային փորձ է ձեռք բերում նաև Վագներ Ներսիսյանը: Ծրագրի չորրորդ շահառուն՝ Լիլիթ Հարությունյանը, հկ-ներից մեկում թարգմանչի փորձ է ձեռք բերում: Ծրագրի ավարտից հետո մասնակիցները կաշխատեն, թե՝ ոչ, պարզ չէ, սակայն մի բան հաստատ է, նրանք այսուհետ կունենան աշխատանքային փորձ:

4

Մասնագիտական ուսուցում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված 5 հաշմանդամ «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի շրջանակում Սիսիանի պետական քոլեջին կից գործող մեղվաբուծական սոցիալական ձեռնարկությունում մասնագիտական ուսուցում են ստացել: «Մեր շահառուները կամ կաշխատեն սոցիալական ձեռնարկությունում, կամ բարեգործական ծրագրերի միջոցով մեղվաընտանիքներ կտրամադրենք նրանց՝ ապահովելով մշտական և օգտակար զբաղմունք», - ասաց Ն.Սարգսյանը:

Չի անտեսվել նաև գյուղատնտեսության ոլորտը

Որպես գործազրկության մեղմման միջոց՝ շուտով կմեկնարկի սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագիրը: «Ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը», - նշեց Ն.Սարգսյանը:
Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում: Ըստ էության ծրագիրը խրախուսում է գյուղացուն՝ մշակելու իր իսկ սեփական հողակտորը՝ դրա դիմաց ստանալով գումար: Ծրագրի առավելագույն տևողությունը 3 ամիս է: Ծրագրում ընդգրկված հող օգտագործողին մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել չորս հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում՝ պարտադիր կուտակային վճարը: Մեկ ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 350 հազար դրամը:
Ծրագրին Սիսիանի համայնքի 9 բնակավայրից մասնակցելու իրավունք է ստացել 74 ընտանիք:

Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիր

Արաքսյա Խաչատրյանը ֆիզիոլոգիական արձակուրդի փոխարեն նախընտրել է գնալ աշխատանքի՝ օգտվելով «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի» ընձեռած հնարավորությունից: Ծրագրի միջոցով երեխայի խնամքը կազմակերպել ցանկացողները պետք է նախապես հաշվառված լինեն իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոններում: Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն տրվում է այն անձանց, ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ․ նախնական տվյալներով կազմել է 195 074 դրամ: Կան նաև այլ չափորոշիչներ:
«Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է երեխայի մինչև 2 տարին լրանալը: Աջակցությունը տրվում է երեխայի խնամքի համար ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որը ներկայումս 55 000 դրամ է», - ծրագրի մանրամասները ներկայացրեց Ն.Սարգսյանը:
Երեխային խնամելու համար պայմանագիր կարելի է կնքել նույն բնակության վայրում չհաշվառված ցանկացած մեկի հետ, թեկուզ՝ հարազատի: Օրինակ՝ Արաքսյա Խաչատրյանի փոքրիկի դայակը նրա տատիկն է, ում հետ Արաքսյան կնքել է աշխատանքային պայմանագիր:

Եզրահանգում

Զբաղվածության Սիսիանի տարածքային կենտրոնում իրականացվող ծրագրերը բազմաթիվ են և բազմաբնույթ:«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական գործակալության» հիմնական նպատակը մարդկանց աշխատանքի տեղավորելն է, իրականացվող ծրագրերը լոկ գործիքներ են», - կարծում է Ն.Սարգսյանը:
Իսկ գործիքները պետք է խելամտորեն և նպատակային օգտագործել՝ դրական և անհրաժեշտ արդյունքի հասնելու համար… սա էլ մեր կարծիքն է:
Անի Սիմոնյան
http://www.zangezur.tv/

Comments   

0 #19 portable fish finder 2018-10-14 07:57
Peculiar article, just what I wanted to
find.
Quote
0 #18 mobile slot code 2018-09-20 22:59
Pretty! This was a really wonderful post. Thank you for providing thee details.
Quote
0 #17 fish finder ratings 2018-08-26 19:57
Selling a portable Hummingbird Fishfinder.
Quote
0 #16 Loans For Bad Credit 2018-08-09 20:08
loans loan with bad credit loans loans bad credit
Quote
0 #15 Payday Express 2018-08-09 01:22
loans loan bad credit lender direct consolidation loan
Quote
0 #14 Payday Express 2018-08-07 22:40
no credit check payday loans online loans bad credit loans
Quote
0 #13 Best Payday Loan 2018-08-07 13:47
bad credit payday loans loans bad credit a loan with bad credit loans
Quote
0 #12 Best Payday Loan 2018-08-06 21:26
payday loans bad credit loan with bad credit loans bad credit title loans
Quote
0 #11 Speedy Cash 2018-08-06 20:16
loans online payday loan direct lenders bad credit loan loans
Quote
0 #10 Online Payday Loans 2018-08-06 17:23
consolidate debt loan loan bad credit personal payday loans apply for credit
Quote

Add comment