Սիսիանի եւ տարածաշրջանի Բռնակոթ, Անգեղակոթ, Շաքի, Տոլորս, Ախլաթյան գյուղերի երիտասարդների մասնակցությամբ անցկացվեց մարզական փառատոնի քաղաքային փուլը: Խաղերն անցկացվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում: Տարբեր տարիքային խմբի երեխաներն իրենց ուժերը չափեցին բազկամարտ, մինի ֆուտբոլ, վազք, կշռաքարի բարձրացում սպորտաձեւերում,ինչպես նաեւ շախմատ ու նարդի խաղերում:

Սիսիանի քաղաքապետարանի կազմակերպական բաժնի պետ Սլավիկ Դադաշյանի խոսքով ավանդական դարձած այս խաղերին տարեցտարի մասնակիցերի թիվն ավելանում է եւ շատ կարեւոր է, որ ակտիվ մասնակցում են նաեւ գյուղական համայնքների երիտասարդները: