Հունիսի 11-ին Սիսիանի մարզադաշտում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2016» մրցույթի քաղաքային փուլը: Մասնակցում էին 32 ընտանիքներ:

Լավագույնս հանդես եկած 12 ընտանիքներ հունիսի 28-ին կմասնակցեն մարզային փուլին:

Մրցանակակիրները կարժանանան դրամական խրախուսանքի և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրի: