Հունվարի 28-ին Սիսիանի Արշակ Գրիգորյանի անվան հիմնական դպրոցում կազմակերպվել էր արագ շախմատի մրցաշար՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մրցաշարը կազմակերպվել էր Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից՝ մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, որին  մասնակցում էին Սյունիքի մարզի տարբեր քաղաքների լավագույն վարկանիշային շախմատիստները ՝ առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարին ներկա էր նաև Սիսիանի համայնքի ղեկավարը, ով հանդես եկավ  իր քաջալերիչ խոսքով:

 

Մրցաշարին մասնակցեցին ընդհանուր հաշվով 42 հոգի: Մրցանակային էին առաջին 8 տեղերը, ինչպես նաև կային հատուկ մրցանակներ:

Մինչև 14 տարեկանների հատուկ մրցանակին  արժանացավ Հայկ Հայրապետյանը, աղջիկների լավագույն ցուցանիշ-մրցանակին՝ Մանե Հարությունյանը, վետերանների մրցանակին՝ Գոռ Առաքելյանը, 6-րդ մրցանակին՝ Ջիվան Դավթյանը, 7-րդ մրցանակին՝ Կամո Հակոբյանը, իսկ առաջին պատվավոր մրցանակային տեղը մարզում զբաղեցրեց Վարդան Մովսիսյանը: Ընդհանուր հաշվով 13 մրցանակային տեղերից 7-ը  զբաղեցրեցին սիսիանցիները: Սիսիանի համայնքի ղեկավարն էլ իր հերթին  շնորհեց  դրամական պարգևներ: