Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիանում կառուցվում է ֆուտբոլի դպրոց: Ծրագիրն իրականացվում է Սիսիանի համայնքապետարանի միջնորդությամբ և նպատակն է հայկական ֆուտբոլի զարգացման համար նոր հեռանկարների ստեղծումը, մարզերում՝ սպորտային կյանքի աշխուժացումը:

Դպրոցը կունենա ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից ընդունված պրոֆեսիոնալ ֆուտբոլի չափորոշիչներին համապատասխան մարզադաշտ, կկառուցվի նոր մասնաշենք՝ իր բոլոր հարմարություններով:
Այս պահին կատարվում են խաղադաշտի կառուցման և ջրահեռացման աշխատանքները: Մարզադաշտը կունենա հազար նստատեղ, միջազգային չափորոշիչներին համապատասխան վազքուղի:
Սիսիանի ֆուտբոլի դպրոցում կմարզվեն 6 տարեկանից մինչև 17 տարեկան  180 պատանիներ և աղջիկներ:
Ըստ նախնական տվյալների աշխատանքները կավարտվեն հոկտեմբեր ամսին: