Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ սեպտեմբերի 20-ին Սիսիանում անցկացվեց մարզական փառատոն: Միջոցառման նախապատրաստման և անցկացման աշխատանքների համակարգողը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Փառատոնն անցկացվում է Հայաստանի 48 քաղաքներում և Ստեփանակերտում:
Փառատոնի շրջանակներում մարզադաշտում անցկացվեց 30 րոպե տևողությամբ մինի ֆուտբոլի խաղեր, մասսայական վազքարշավ:

Սիսիանի շախմատի դպրոցի սաները և նարդու  փորձառու խաղացողները մասնակցեցին 20 րոպե տևողությամբ անհատական մրցումներին: Մասնակիցներին քաջալերելու և նրանց խաղին հետևելու էին եկել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ:
Մրցումներում առանձին մարզաձևերից 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մարզիկները պարգևատրվեցին հավաստագրերով, իսկ հաղթողները՝ նաև մրցանակներով:
Փառատոնի ընդհանուր արդյունքները կամփոփվեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: