Նոյեմբերի 15-ին Սիսիանի պատանի ֆուտբոլիստները, մինչև 15 տարեկանների գավաթի խաղարկության շրջանակներում, Սիսիանի նորակառույց մարզադաշտում հանդիպեցին երևանի Բանանցի հետ: Խաղից առաջ նրանց գոտեպնդելու և հաղթանակ մաղթելու էր եկել միավորված Սիսիան համայնքի նորընտիր ղեկավար Արթուր Սարգսյանը:


Սեփական դաշտում հանդես գալը, նորակառույց հարմարավետ խաղադաշտն ու հանդիսատեսի խրախուսող կոչերը ոգևորիչ էին երեխաների համար:
Սիսիանի ֆուտբոլի թիմի համար վերջին ամիսները բավականին լարված էին: Գավաթի խաղարկությունից զատ նրանք մասնակացում են նաև ֆուտբոլի մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնությանը՝ մրցաշարային աղյուսակներում պահպանելով առաջատարի դիրքերը:
Սիսիան-Բանանց պատասխան խաղն ընթացավ բավականին լարված, հակառակորդի դարպաս ուղարկված գոլերը գեղեցիկ էին և տպավորիչ: Հանդիպումն ավարտվեց 4:0 խոշոր հաշվով՝ ի օգուտ Սիսիանի: Գավաթի խաղարկության ¼ եզրափակչում սիսիանցի ֆուտբոլիստները կխաղան Կապանի Գանձասարի հետ:
Խաղի մանրամասները՝ տեսանյութում.