Մայիսի 11- ին, 2017-2018 թթ. ֆուտբոլի մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնության շրջանակում, Սիսիանի մազադաշտում կայացավ Սիսիան- Զովունի ֆուտբոլային խաղը: Սիսիանի թիմը առաջնության խաղերը եզրափակեց հաղթանակով:

Առաջին գոլը գրանցվեց խաղի մեկնարկից վայրկյաններ անց, հաշիվը բացեց Սիսիանի թիմից Բորիս Բարխուդարյանը: Րոպեներ անց «Զովունի»-ն կարողացավ հաշիվը հավասարեցնել: Երկու թիմերն էլ ցուցաբերեցին գրագետ ու գեղեցիկ խաղ: Դավիթ Հարությունյանը դարձավ երկրորդ գոլի հեղինակը, առաջին խաղակեսն ավարտվեց 2:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում Թելման Մարգարյանի և Արման Կարապետյանի գոլերի շնորհիվ Սիսիան-Զովունի հանդիպումն ավարտվեց 4:2 հաշվով:
Օրեր անց պարզ կդառնան առաջնության վերջնական արդյունքները: Հուսանք, որ «Սիսիան»-ը կարժանանա չեմպիոնի տիտղոսին: