Main content

Մայիսի 21-ին Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապան» ակումբը Սիսիանում էր՝ մարզասերների հետ կիսելու հաղթանակի բերկրանքը: Մայիսի 16-ին գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ի հետ լարված պայքարի արդյունքում «Գանձասար-Կապան»ը իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը:
Սիսիանն ըստ արժանվույն դիմավորեց չեմպիոններին: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից թիմը արժանացավ պատվոգրի, հարձակվող Գևորգ Նռանյանը՝ հատուկ նվերի: Սիսիանի նորակառույց մարզադաշտում հավաքված մարզասերներին ողջունեց նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Տոնական օրը հիանալի առիթ էր նաև շնորհավորելու Սիսիանի թիմի պատանի ֆուտբոլիստներին, նրանք մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնության մրցաշարային աղյուսակում երկրորդն են, իսկ թիմի խաղացող Արմեն Բաբաջանյանը ճանաչվել է լավագույն ռմբարկու: Տղաները համայնքի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի ու նվերների:

Add comment


1