Main content

Հունիսի 11-ին Սիսիանի մարզադաշտում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» սպորտային մրցույթի համայնքային փուլը: Չորս տարիքային խմբերում հաղթանակի համար պայքարեցին 12 ընտանիքներ: Նրանցից 4-ը գրավեցին մրցութային տեղեր և հունիսի 26-ին կմասնակցեն Կապանում կայանալիք 2-րդ՝ մարզային փուլին: Երրորդ՝ եզրափակիչ փուլը կանցկացվի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում սպորտի դերի բարձրացում, առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում, հաշմանդամային սպորտի զարգացման խթանում, ահա սա է ամենամյա մրցույթի գլխավոր և հիմնական նպատակները:

Add comment