IMG 20180803 162548Օգոստոսի 3-ին տեղի ունեցավ քիք բոքսինգի Սիսիանի գավաթի առաջնությունը՝ նվիրված հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին: Այն կազմակերպվել էր «Արիամարտ» ակումբի կողմից՝ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի աջակցությամբ: Մասնակցում էին ակումբի՝ ուսումնական տարվա ընթացքում բարձր ցուցանիշներով աչքի ընկած 16 սաներ: 

Ակումբում անցկացվել են նաև տարեվերջյան հաշվետու-մրցաշարեր տարբեր տարիքային խմբերի համար: 
Մինչ գավաթի մենամարտերի մեկնարկը հանդիսավոր կերպով հայտարարվեց ակումբի տարվա լավագույն մարզիկի անունը, նախորդ տարվա գավաթակիր, Հայաստանյան և միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն Արամայիս Բեգլարյանին փոխարինեց մայիս ամսին Անապա քաղաքում կայացած քիք բոքսինգի միջազգային մրցաշարում երկրորդ հորիզոնականը գրաված Հարութ Գալստյանը : Վերջինիս գավաթը հանձնեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նա իր ելույթում կարևորեց ակումբի գործունեությունը և հատուկ շնորհակալություն հայտնեց Արիամարտի մարզչական կազմին՝ Սիսիանում սպորտային կյանքը աշխուժացնելու և ապագա զինվորներին մարզելու համար: Ակումբի տնօրեն Դավիթ Համբարձումյանը  շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին մշտական աջակցության և  գնահատանքի համար՝ հպարտորեն փաստելով, որ իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ  ակումբի սաները տարբեր  մրցաշարերում արժանացել են պատվավոր հորիզոնականների ու մեդալների:IMG 20180803 151631
Առաջնության ընթացքում հանդիսատեսը ականատես եղավ լարված և հետաքրքիր մարտերի, որոնք զուգահեռվեցին երաժշտական ու պարային ելույթներով: 2018 թվականի Սիսիանի գավաթի առաջնությանը տարբեր քաշային և տարիքային կարգերում հաղթող ճանաչվեցին ութ պատանի մարզիկներ:    

Add comment