Main content

IMG 8438Սեպտեմբերի 19-ին Սիսիանի համայնքում կազմակերպվեցին Անկախության տոնին նվիրված մի շարք սպորտային միջոցառումներ:

Շախմատի դպրոցում անցկացվեցին շախմատի և նարդու մրցաշարեր՝ դպրոցի և շախմատի ակադեմիայի Սիսիանի մասնաճյուղի սաների, դպրոցականների և նարդու սիրահարների մասնակցությամբ: Մրցաշարերին ակտիվ մասնակցեց նաև շախմատի դպրոցի ամբողջ կոլեկտիվը: IMG 8432IMG 8439

Շաքիում անցկացվեց ըմբշամարտի մրցումներ, մասնակցում էին մարզիչներ Մարատ Մանուչարյանի և Մանվել Համբարձումյանի սաները: IMG 8458IMG 8442IMG 8461IMG 8471
Սիսիանի մարզադաշտում ֆուտբոլի դպրոցի թիմերի միջև անցկացվեց մինի ֆուտբոլի առաջնություն: Իսկ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում՝ բազկամարտի մրցաշար:
Փառատոնի բոլոր մարզաձևերից 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մարզիկները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, իսկ 1-ին տեղերը գրաված մարզիկները՝ նաև մրցանակներով:
Նախարարության կողմից նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կամփոփվեն  փառատոնի արդյունքները: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված քաղաքները կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով:IMG 8477IMG 8480IMG 848742139125 2235461186690492 1918151829120614400 n42093551 697054997317324 7418339892440072192 n42117023 1770507673066984 7780676935692058624 n

Add comment