Main content

42812752 1136013393230019 4789718541764919296 nՍիսիանի ֆուտբոլի դպրոց  ՀՈԱԿ-ի թիմը,  ՀՀ  ֆուտբոլի 2017-2018թթ.  մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնությունում հանդես գալով Բ2 ենթախմբում,  գրավել էր երկրորդ պատվավոր հորիզոնականը և որպես մրցանակ ստացել 2018-2019թթ. մինչև  16 տարեկանների պատանեկան առաջնության Ա ենթախմբում հանդես գալու իրավունք:

Առաջնությունում Սիսիանի թիմի մրցակիցներն են  Փյունիկ, Շիրակ, Ակադեմիա, Գանձասար-Կապան, Հավաքական, Բանանց, Գանձասար-Երևան, Միկա, Արարատ, Զիկատար կայացած և հայտնի պատանեկան թիմերը: Մրցաշարում ընդգրկված էր նաև <Արտաշատ> թիմը, որի հետ Սիսիանի հանդիպումն ավարտվել էր  3:0   հաշվով՝ ի օգուտ Արտաշատի, վերջինս, սակայն, կարգապահական մի շարք կանոնների խախտման պատճառով դուրս է մնացել մրցաշարից՝ հաղթանակը զիջելով Սիսիանին: 2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է մինչև16 տարեկանների պատանեկան առաջնության Ա ենթախմբում հանդես եկող «Արտաշատ» թիմում ընդգրկված մի քանի ֆուտբոլիստների փաստաթղթերի համապատասխանության հարցը: ՀՖՖ–ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետևյալը. 2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Արտաշատ» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Թելման Յաղմուրյան) հանդես գալու համար նույն մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցի կողմից 3 պատանի ֆուտբոլիստների (Մուշեղ Ղազարյանին, Սուրեն Մոսոյանին և Նարեկ Էմիշյանին) տրվել է կեղծ փաստաթղթեր (կեղծված են ծննդյան տարեթվերը): Կարգապահական կոմիտեն որոշել է.

1. «Արտաշատի համալիր մարզադպրոց» ակումբի «Արտաշատ» թիմում կեղծված փաստաթղթերով ֆուտբոլիստներ` Մուշեղ Ղազարյանին , Սուրեն Մոսոյանին  և Նարեկ Էմիշյանին  Մ-16Ա առաջնությունում  7  խաղ խաղացնելու համար,  ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 23-րդ կետի համաձայն` «Արտաշատ» թիմին գրանցել տեխնիկական պարտություններ, պատասխանատու մարզիչ Թելման Յաղմուրյանին որակազրկել 3 տարի ժամկետով: Արտաշատի համալիր մարզադպրոց ակումբին տուգանել 150 000 ՀՀ դրամ:
 2. «Արտաշատի համալիր մարզադպրոց» ակումբի «Արտաշատ» թիմը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` հանել Մ16Ա առաջնությունից, «Արտաշատի համալիր մարզադպրոց» ակումբը տուգանել 50000 ՀՀ դրամ:

Առաջնության աղմկահարույց խաղերից էր նաև սեպտեմբերի 16-ին կայացած Սիսիան-Արարատ խաղը, որն ավարտվեց 0:0 հաշվով և մի շարք արգելքների սահմանումով: Խաղն անցկացվում էր Սիսիանի մարզադաշտում, ձախ եզրային պաշտպան Ստեփան Օհանյանը ստացավ կարմիր քարտ, այնուհետև երկրպագուների և դատավորի միջև ծագած վեճի հետևանքով Սիսիանի թիմը տուգանվեց՝  երեք խաղ անցկացնել առանց հանդիսատեսի, իսկ գլխավոր մարզիչը հինգ խաղով որակազրկվեց: Միջադեպը սակայն չկոտրեց պատանիների ոգին, մեկը մյուսին հաջորդեցին նրանց փայլուն խաղերը:
44324948 1147989805365711 2875982450125701120 n Սիսիանի թիմն այս պահին մրցաշարային աղյուսակում 6-րդն է՝ 8 խաղ,  4 հաղթանակ,  1 ոչ ոքի,  3 պարտություն: Մարզիչներ  Դավիթ և Ժորա Արզումանյանները թիմի հաջողության գրավականը առաջին հերթին համարում են նորակառույց հարմարավետ մարզադաշտը, այնուհետև գնահատված լինելու զգացողությունը և իհարկե իրենց սրտացավ աշխատանքն ու տղաներին հաղթանակած տեսնելու նվիրական երազանքը: կայացած և ուժեղ թիմերի հետ նույն մրցաշարում հանդես գալը ավելացրել է պատանի ֆուտբոլիստների ինքնավստահությունը, նրանք հասկացել են, որ ոչնչով չեն զիջում այդ թիմերին: Մինչ այս պահը անցկացրած խաղերի պատկերը հետևյալն է.
Սիսիան 4- 0  Զիկատար
Գանձասար-Կապան 3-0 Սիսիան
Սիսիան 0-0 Արարատ
Սիսիան 1-4 Շիրակ
Սիսիան 6-3 Գանձասար-Երևան
Սիսիան 3-2 Բանանց
Արտաշատ 0-3 Սիսիան
Սիսիան 0-6  Փյունիկ
Հավաքական 5-1 Սիսիան41702460 1147989255365766 5571523106419245056 n
Պատանեկան առաջնության շրջանակներում Սիսիանի թիմը այս տարի դեռ երեք հանդիպում ունի Միկա, Ակադեմիա և Զիկատար թիմերի հետ:
Նշենք նաև, որ <Սիսիան>-ը,  որպես մի շարք հաջողություններ գրանցած և կայացած թիմ, իրավունք է ստացել հանդես գալ մինչև 16 տարեկանների գավաթի խաղերի 1/8 եզրափակչում: Առաջին խաղը նոյեմբերի 29-ին է Գանձասար-Կապանի հետ:

Add comment