Main content

IMG 5856Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ մարտի 5-ին անցկացվեց բազկամարտի բաց առաջնություն՝ նվիրված  Սիսական գնդի կազմավորման 25 և Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակներին:

Մասնակցում էին Սիսիանի Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի առողջարարական խմբակի պատանիները, ժամկետային զինծառայողներ և համայնքի տարբեր բնակավայրերը ներկայացնող ակտիվ երիտասարդներ՝ մոտ 80 մասնակից: Տղաները իրենց ուժերը չափեցին 5 տարբեր քաշային կարգերում: Առաջին երեք տեղերը գրաված մարզիկները պարգևատրվեցին Սիսիանի համայնքի ղեկավարի պատվոգրերով, իսկ ակտիվ մասնակցություն ցուցաբերած  պատանիները և զինծառայողները՝ շնորհակալագրերով: Մրցույթի ընթացքում գեղարվեստական համարներով հանդես եկան զինվորական նվագախումբը, Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի սաները, ժամկետային զինծառայողներ, և հանրակրթական դպրոցների աշակերտներ:123IMG 5800IMG 5906IMG 5921IMG 5941

Add comment


1