Main content

Սպորտ

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ սեպտեմբերի 20-ին Սիսիանում անցկացվեց մարզական փառատոն: Միջոցառման նախապատրաստման և անցկացման աշխատանքների համակարգողը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Փառատոնն անցկացվում է Հայաստանի 48 քաղաքներում և Ստեփանակերտում:
Փառատոնի շրջանակներում մարզադաշտում անցկացվեց 30 րոպե տևողությամբ մինի ֆուտբոլի խաղեր, մասսայական վազքարշավ:

1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիանում կառուցվում է ֆուտբոլի դպրոց: Ծրագիրն իրականացվում է Սիսիանի համայնքապետարանի միջնորդությամբ և նպատակն է հայկական ֆուտբոլի զարգացման համար նոր հեռանկարների ստեղծումը, մարզերում՝ սպորտային կյանքի աշխուժացումը:

1

Հունվարի 28-ին Սիսիանի Արշակ Գրիգորյանի անվան հիմնական դպրոցում կազմակերպվել էր արագ շախմատի մրցաշար՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մրցաշարը կազմակերպվել էր Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից՝ մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, որին  մասնակցում էին Սյունիքի մարզի տարբեր քաղաքների լավագույն վարկանիշային շախմատիստները ՝ առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարին ներկա էր նաև Սիսիանի համայնքի ղեկավարը, ով հանդես եկավ  իր քաջալերիչ խոսքով:

1

Ապրիլի 18-ին Սիսիանի մարզադաշտում կայացավ սպորտլանդիա 4 նախադպրոցական հաստատությունների ավագ խմբերի սաների միջև: Մրցաշարը բաղկացած էր 5 խաղափուլից: Այն կազմակերպվել էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից, որը համայնքում իրականացվեց համայնքապետարանի ջանքերով: 

1