Main content

54799793 1256777084486982 5230284591792652288 n

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում այսօր տեղի է ունեցել Սիսիան համայնքում աղբի տեսակավորման նպատակով աղբամանների տրամադրման նախագծի համար շուրջ 19, 914 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողություն:

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի և «ՈՒՐԲԱՆ» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանի կողմից։

Ստորագրման արարողությունը կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և «ՈՒՐԲԱՆ» կայուն զարգացման հիմնադրամի անդամների ներկայությամբ։

Ծրագրի նպատակն է Սիսիան համայնքին տրամադրել խառը թափոնների համար 65 աղբամաններ, որոնք թույլ կտան աղբն արդյունավետ տեսակավորել պլաստիկ և այլ թափոնների։ Դրանց օգնությամբ ակնկալվում է բարելավել թափոնների կառավարման և վերամշակման հզորությունը Սիսիանում, որտեղ բնակվում է 16 հազար քաղաքացի` այսպիսով նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանն ու վերամշակման աշխատանքներին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Add comment


1