- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Ապրիլի 11-ին Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) <Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում> ծրագրի շրջանակներում կազմակերպված <Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականների մշակում> թեմայով
աշխատանքային հանդիպում: Համայնքի ղեկավարի գլխավորությամբ հանդիպմանը մասնակցեցին վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմը, ներկա էին նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ԳՄՀ ընկերության աշխատակիցներ, ավագանու անդամներ, տնտեսվարողներ, բիզնեսի և ՀԿ ներկայացուցիչներ: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը բացման խոսքում կարևորեց ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներն ու քննարկումները:
ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը իր խոսքում նշեց, որ կառավարության կողմից շեշտադրում է արվել հատկապես տնտեսական զարգացման վրա. <Խոշորացված համայնքներում տնտեսական զարգացումը ճիշտ հիմքերի վրա դնելու համար անհրաժեշտ է վերլուծել ներկա ժամանակահատվածում համայնքի ուժեղ և թույլ կողմերը: Սիսիանի համայնքը բավականին ակտիվ է սուբվենցիոն հայտերի ներկայացման առումով, <Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականների մշակում> բաղադրիչը կնպաստի հետագա ծրագրերի մշակմանը, ինչպես նաև համայնքային տնտեսական զարգացման հիմնախնդիրների լուծմանը >,-ասաց Աշոտ Գիլոյանը:
Տարածքային զարգացման հիմնադրամի փորձագետների առաջարկով մասնակիցները բաժանվեցին խմբերի: Պատասխանելով առաջադրված հարցերին խմբերը ներկայացրեցին Սիսիանի համայնքի զարգացման տեսլականը , թե ինչպիսինն են պատկերացնում համայնքը 10-20 տարի հետո և որոնք են տնտեսական զարգացման հիմնասյուներ հանդիսացող ուղղությունները:

Քննարկման ավարտին մասնակիցները հույս հայտնեցին, որ մտքերի ու կարծիքների փոխանակման շնորհիվ հնարավոր կլինի համայնքի բարեփոխումների ու զարգացման գործողությունների իրատեսական պլան մշակել:

Add comment
1