Main content

IMG 6930Ապրիլի 11-ին Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցավ Գերմանիայի միջազգային համագործակցության  ընկերության(GIZ) <Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում> ծրագրի շրջանակներում կազմակերպված <Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականների մշակում> թեմայով

աշխատանքային հանդիպում: Համայնքի ղեկավարի գլխավորությամբ  հանդիպմանը մասնակցեցին  վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմը, ներկա էին նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ԳՄՀ  ընկերության  աշխատակիցներ,  ավագանու անդամներ, տնտեսվարողներ, բիզնեսի և ՀԿ  ներկայացուցիչներ:  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը  բացման խոսքում կարևորեց  ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներն ու քննարկումները:  IMG 6935ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը իր խոսքում նշեց, որ  կառավարության կողմից շեշտադրում է  արվել հատկապես  տնտեսական զարգացման վրա. <Խոշորացված համայնքներում տնտեսական զարգացումը ճիշտ հիմքերի վրա դնելու համար անհրաժեշտ է վերլուծել ներկա ժամանակահատվածում համայնքի ուժեղ և թույլ կողմերը: Սիսիանի համայնքը բավականին  ակտիվ է սուբվենցիոն հայտերի ներկայացման առումով,  <Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականների մշակում> բաղադրիչը կնպաստի հետագա ծրագրերի մշակմանը, ինչպես նաև համայնքային տնտեսական զարգացման հիմնախնդիրների լուծմանը >,-ասաց Աշոտ Գիլոյանը:IMG 6952
Տարածքային զարգացման հիմնադրամի փորձագետների առաջարկով մասնակիցները բաժանվեցին խմբերի: Պատասխանելով առաջադրված հարցերին խմբերը ներկայացրեցին Սիսիանի համայնքի զարգացման տեսլականը , թե ինչպիսինն են պատկերացնում համայնքը 10-20 տարի հետո և որոնք են տնտեսական զարգացման հիմնասյուներ հանդիսացող ուղղությունները:IMG 6966IMG 6978
Քննարկման ավարտին մասնակիցները հույս հայտնեցին, որ մտքերի ու կարծիքների փոխանակման շնորհիվ հնարավոր կլինի համայնքի բարեփոխումների ու զարգացման գործողությունների իրատեսական պլան մշակել:IMG 6971IMG 6974

Add comment


1