- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Սիսիանի համայնքում աղբահանության ռազմավարության մշակման նպատակով համայնքապետարանը հետևյալ հարցերի շուրջ անցկացնում է առցանց հարցում.
1. Պատրա՞ստ եք պլաստիկը տարանջատել կենցաղային աղբից:
2. Ինչպե՞ս եք գնահատում Ձեր բնակավայրում աղբահանության ընդհանուր որակը:
3. Որքա՞ն եք պատրաստ վճարել աղբահանության համար:
Այցելելով համայնքապետարանի պաշտոնական էջ՝ sisian.am, ձախ կողմում կտեսնեք հարցում բաժինը /նկարում նշված է/,
հետևելով հրահանգներին կարող եք պատասխանել վերը նշված երեք հարցերին:
Յուրաքանչյուրիդ կարծիքը անչափ կարևոր է, ուստի կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հարցմանը:
Add comment
1