Main content

IMG 8526Սիսիանի համայնքում  նախատեսված մեծածավալ սուբվենցիոն  ծրագրերը հերթով կյանքի են կոչվում:

IMG 8537Գյուղատնտեսական աշխատանքների բարելավման նպատակով Արևիս, Թասիկ, Սալվարդ, Բռնակոթ բնակավայրերի համար ձեռք է բերել 3 <Բելառուս> տրակտոր, ինչպես նաև  ամրացվող գյուղգործիքներ՝ խոտհավաք, խոտամամլիչ, շարքացան, հնձիչ, կոշ, խոզանակ և կցորդ: IMG 8556Տրակտորները հուլիսի 30-ին հասան Սիսիան: վերջիններս թեպետ նախատեսված են նշված չորս բնակավայրերի համար, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք  կօգտագործվեն նաև համայնքի մյուս բնակավայրերի կարիքները հոգալու նպատակով: Ծրագրի պայմանագրային արժեքը 41 մլն 729 հազար դրամ է, որից 18 մլն 778 հազար դրամը (ներառյալ <Հասարակական ձայն> բնապահպանական սոցիալական ՀԿ-ի կողմից համայնքին հատկացված 6 մլն 33  հազար դրամը) համայնքի ներդրումն է:

IMG 8560

Add comment


1