Main content

IMG 8788Օգոստոսի 5-ին Սիսիան էր ժամանել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:  Նա մասնակցեց Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի և Սիսիանի համայնքապետարանի համագործակցությամբ ձեռք բերված աղբամանների  տրամադրման հանդիսավոր արարողությանը։

IMG 8772 Ներկա էին նաև «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի նախագահ Նունե Ղազախեցյանը, ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանը և Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց կողմերին արդյունավետ համագործակցության և համայնքում իրականացվող ծրագրերի համար: Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրով Սիսիանին տրամադրվել է 80 աղբաման, իսկ 18-ը  ձեռք է բերվել համայնքային միջոցներով: Եվս 28 աղբաման համայնքին էր տրամադրվել դեռևս 2018 թվականին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Մաքուր դաշինք» ծրագրի շրջանակներում:
Հիմնադրամի ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանի խոսքով այս երկու ծրագրերով և համայնքային միջոցներով ձեռք բերված աղբամանները կնպաստեն, որպեսզի աղբահանությունը Սիսիան քաղաքում դառնա առավել ադյունավետ:  Աղբամանները տրամադրվել են աղբի արդյունավետ տեսակավորման նպատակով, ինչը Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի համոզմամբ շրջակա միջավայրի պահպանության կարևոր գործոններից մեկն է: IMG 8704

Կոմունալ ծառայությունների բարելավումն ու կանոնավոր աղբահանության իրականցումը Սիսիանի խոշորացված համայնքի զարգացման առանցքային ծրագրերից են, նշեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: IMG 8715
Ճապոնիայի դեսպանության դրամաշնորհային միջոցներով այս տարվա սկզբին Սիսիանի համայնքում ևս մեկ կարևոր ծրագիր է իրականացվել,  թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ և ջրատաքացուցիչ: IMG 8744
Այցի ընթացքում կայացավ նաև դեսպան Ջուն Յամադայի և համայնքի ղեկավարի առանձնազրուցը՝ համայնքում իրականացված ծրագրերի արդյունավետության  և հետագա հնարավոր համագործակցության շուրջ: IMG 8749
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին նվերներով:

Add comment


1