Main content

IMG 8811Սիսիանի համայնքում շինարարական աշխատանքների եռուն շրջան է սկսվել, զուգահեռաբար իրականացվում են սուբվենցիոն մի քանի ծրագրեր:

«Փողոցների ասֆալտապատում և բարեկարգում» ծրագրով նախատեսված աշխատանքները մեկնարկել են Սիսիան քաղաքի Խանջյան փողոցից, որտեղ 6մլն 624 հազ դրամի շրջանակներում կատարվում է մասնակի ասֆալտապատում, աշխատանքներն իրականացնում է «Ճանշին տեխնախ» ՍՊ ընկերությունը: Բնակիչները սրտացավորեն, ինչ որ տեղ նաև պահանջատիրությամբ, հետևում են ընթացիկ աշխատանքներին, նրանք տեղում իրենց դիտարկումները ներկայացրեցին Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանին: IMG 8820IMG 8817IMG 8825
«Այգու և հրապարակի բարեկարգում» սուբվենցիոն ծրագրով սկսվել են Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրի հրապարակի բարեկարգման աշխատանքները, որի համար հատկացվել է 19 մլն 850 հազ դրամ: Բարեկարգումն իրականացվում է «Հիդրո» ՍՊ ընկերության կողմից: IMG 8836IMG 8826
Մեծ թափով ընթանում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները: Սիսիանի Խանջյան 1ա, Սիսական 9, Սիսական 11, Սիսական 15, Սիսական 19, Սիսական 46, Արամ Մանուկյան 3 շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները կիրականցվեն Սիսիանի (ՆորԲակ) «Նորոգշին» ԲԲ ընկերության կողմից, այդ նպատակով հատկացվել է 76 մլն 658 հազ դրամ: Իսկ Դաստակերտի Ա. Ավետյան 1, 2, 4,14 և15 շենքերի տանիքների վերանորոգման աշխատաները կարժենան 25 մլն 297 հազ դրամ, կատարող՝ «Հարսնաձոր» ՍՊԸ:IMG 8852IMG 8855Հ.Գ. «Փողոցների ասֆալտապատում և բարեկարգում» ծրագրով կկատարվեն նաև Մյասնիկյան-Շահումյան- Արամ Մանուկյան փողոցների և Սիսիան-Իշխանասար՝ համայնքային նոր գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի ասֆալտապատում:
«Այգու և հրապարակի բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կբարեկարգվի նաև մեր քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝  Կ.Դեմիրճյանի անվան / Երևանյան/ այգին, կտեղադրվեն նոր կարուսելներ:



   

Add comment


1