- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-

Խմելու ջրագծերի և կոյուղագծերի վթարների վերացումը դարձել է Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության ամենօրյա աշխատանքի անբաժան մասը: Խողովակները երկար տարիներ չեն փոխվել, ենթարկվել են կոռոզիայի և ժամանակի փորձությանն այլևս չեն դիմանում: Անցնող մեկ ամսվա ընթացքում միաժամանակ աշխատանքներ են տարվել Սիսիանում և համայնքի մի շարք բնակավայրերում՝ Բռնակոթ, Բնունիս, Տոլորս, Ախլաթյան, Դարբաս, Թասիկ, Նորավան:
Փոխվել է Սիսիանի Որոտան 5 շենքի կոյուղագծի մոտ 15 մետր ելքագիծը, վերանորոգվել է Խանջյան 5 շենքի կոյուղագիծը: 
Բռնակոթում կոյուղագծի 140 մետր հին խողովակները փոխարինվել են նորերով, տեղադրվել են երկու դիտահորեր:
Բնունիսում փոխվել է խմելու ջրագծի 300 մ հատվածը:
Դարբասում՝ խմելու ջրագծի 100մ հատվածը:
Տոլորսում վերացվել է խմելու ջրագծի վթարը:
Ախլաթյանում, Թասիկում և Նորավանում կատարվել են խմելու ջրագծերի մասնակի վերանորոգման աշխատանքներ: 
Ավտոգրեյդերով հարթեցվել, փոսալցվել է Բռնակոթի դպրոց տանող ճանապարհը: Իսկ Ույծում կատարվել է գետի հունի մաքրում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Add comment
1