- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Սիսիանի համայնքում, կոմունալ ծառայությունների բարելավման նպատակով, համայնքի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ ձեռք է բերվել հերթական մեքենան՝ արտաճանապարհային ՈւԱԶ-390945-552:
Մեր բնակավայրերի աշխարհագրական դիրքն ու ռելիեֆը շատ հաճախ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս դժվարություններ և խոչընդոտներ է ստեղծում կոմունալ ծառայության աշխատակիցների համար: Այս մեքենայի օգնությամբ անձնակազմը կկարողանա հեշտությամբ հաղթահարել լեռնային դժվարանցանելի ճանապարհները: Այն զինված կլինի նաև անհրաժեշտ բոլոր գործիքներով ու սարքավորումներով:
Add comment
1