Main content

01Դեկտեմբերի 12-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության  ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում Ջերմուկ քաղաքում կազմակերպվել էր «Խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման դերի բարձրացումը ֆերմերների շրջանակներում» խորագրով  համաժողով:

Ներկա էին ծրագրի շահառու ֆերմերներ, անասնաբույժներ և արհեստական սերմնավորող տեխնիկներ: Միջոցառման նպատակն էր ֆերմերների շրջանում տարածել արհեստական սերմնավորման գործընթացը, բարձրացնել վերջինիս դերն ու նշանակությունը, որը կբերի առկա անասնագլխաքանակի մթերատվության բարձրացման, հետևաբար ֆերմերների եկամուտների աճին: «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրն իրականացվում է Սյունիքի և Վայոց Ձոր մարզերի 100 բնակավայրում՝  նպատակ ունենալով նպաստել անասնապահության ոլորտում ներգրավված ֆերմերների եկամուտների աճին և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: Ընթացիկ տարում անցկացվել է նաև արհեստական սերմանավորումից ծնված հորթերի ֆոտոմրցույթ, որի արդյունքները ամփոփվեցին համաժողովի ժամանակ: Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր իսկ հաղթողները՝ Չիվա բնակավայրից Սուսաննա Կարապետյանը և Սառնակունքից Նորայր Ալեքսանյանը արժանացան նաև նվերների:
Մանրամասները՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Add comment


1