Main content

IMG 2030Սիսիանի համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020  թվականի սուբվենցիաների շրջանակներում Վաղատին և Որոտնավան բնակավայրերում, որտեղ տասնամյակներ շարունակ նախակրթարաններ չեն գործել,  հիմնվում են ՆՈՒՀ-երի խմբեր, ինչպես նաև վերանորոգվում են թիվ 2 և թիվ 3 ՆՈՒՀ-երը, Նորավան, Շամբ և Տոլորս բնակավայրերում գտնվող խմբասենյակները։ Վերանորոգվող մանկապարտեզներում կլինի գույքի արդիականացում, կտեղադրվեն արևային ֆոտովոլտային վահանակներ և ջրատաքացուցիչներ՝ կրճատելով էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վճարվող ծախսերը, հաշվի է առնվել նաև, որ բնակավայրերից մի քանիսը գազաֆիկացված չեն: Սիսիանի թիվ 2 և թիվ 3 ՆՈՒՀ-երի բակերում կտեղադրվեն խաղահրապարակներ:


Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականցվող «Նախադպրոցական կրթության ապահովման և ՆՈՒՀ-երի վերանորոգման» 211 մլն 350 հազ. դրամ արժողությամբ ծրագրի շնորհիվ կստեղծվեն նաև նոր աշխատատեղեր, բնակավայրերը շենացման նոր ազդակ կստանան, կունենանք բարեկարգ, հարմարավետ, ժամանակակից գույքով վերազինված և սանիտարահիգիենիկ պայմաններով ապահովված ևս մի քանի նախակրթարաններ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Add comment


1