Main content

intel xaxloՀուլիսի 12-ին Սիսիանում կկազմակերպվի <Ինքնաճանաչումը միասնականության գրավական> խորագիրը կրող ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ:

 

  • Մասնակցել կարող են  Սիսիանի համայնքի 16-30 տարեկան երիտասարդներից կազմված թիմեր /Յուրաքանչյուր թիմում 5 մասնակից/: 
  • Մրցույթն անցկացվելու է  < Գործենք միասին> ծրագրի շրջանակներում: 
  • Հայտերն ընդունվում են  մինչև ս/թ հուլիսի 11-ը:
  • Ցանկացողները կարող են դիմել  Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժին:

    < Գործենք միասին> ծրագիրը ֆինանսավորվում է Սիսիանի համայնքապետարանի, «Վորլդ Վիժն Հայաստանյան» Սյունիքի տարածքային ծրագրի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի կողմից: «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:
    #Սիսիան համայնքը ես եմ
    #EU4Youth#UP4Change#EU4Armenia#SavetheChildren#OXYGEN
    #WVYouth

Add comment


1