Main content

aic angexakotՍեպտեմբերի 13-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը աշխատանքային այցով Անգեղակոթ և Բռնակոթ բնակավայրերում էր:

Հանդիպումներ կազմակերպվեցին բնակիչների հետ, ներկա էին նաև բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Քննարկման առանցքային թեման էր սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, որոնք, ի դեպ, այս երկու բնակավայրերում համեմատաբար ցածր են: Համայնքի ղեկավարը թվերի տեսքով ներկայացրեց այս պահին համայնքում ընթացող մոտ 1 մլրդ արժողությամբ սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվում են պետության և համայնքի համաֆինանսավորմամբ ( միջին հաշվարկով՝ 50/50 հարաբերակցությամբ): Այս տեսանկյունից կարևորելով եկամուտների հավաքագրումը՝ համայնքի ղեկավարը հորդորեց բնակիչներին պատասխանատվություն կրել համայնքի հետագա զարգացման հարցում և ժամանակին կատարել սահմանված վճարումները.« Համայնքային բյուջե մտնող ամեն մի լումա ուղղվում
է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը: Հարկերը ժամանակին վճարելով մեզանից յուրաքանչյուրը իր լուման է ներդնում համայնքի հետագա զարգացման գործում»,- ասաց Արթուր Սարգսյանը: Վարչական ղեկավարներին հանձնարարվեց լինել հետևողական և բնակիչների հետ տարվող ամենօրյա աշխատանքով հնարավորինս կրճատել կուտակված պարտքերի քանակը:
Հանդիպումների ընթացքում բնակիչները ներկայացրեցին նաև իրենց հուզող հարցերը, քննարկվեցին բնակավայրերում առկա խնդիրները:aic brnakot

Add comment


1