Main content

S4210007Սիսիանի տարածաշրջանում տուրիզմի զարգացման և տուրիստների կանոնավոր հոսքի ապահովման նպատակով համայնքապետարանը մշակել է ռազմավարական պլան: Օրերս, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանի գլխավորությամբ, կայացավ  տուրիզի ոլորտում կարևոր դերակատարում ունեցող անձանց հետ երկրորդ հանդիպումը, առաջինը տեղի էր ունեցել մարտ ամսին:

Քննարկվել էին տարածաշրջանում առկա խնդիրները, վերջիններիս լուծման հնարավոր ուղիները, համայնքապետարանի ներգրավվածությունը տուրիզիմի զարգացման գործընթացում, եղել էին նաև բազմաթիվ առաջարկներ, որոնց հիման վրա էլ կազմվել է ռազմավարական պլանը:S4210012 ՓՄՁ  ԶԱԿ Սյունիքի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Խուդավերդյանը առաջարկեց համագործակցել և խորհուրդ տվեց աշխատանքային փոքր խմբեր ստեղծել, հստակ մշակել համայնքապետարանի և դերակատարում ունեցող սուբյեկտների գործառույթները: Պատմաբան Թաթուլ Սյունին ևս մեկ անգամ մտահոգություն հայտնեց, որ տարածաշրջանի պատմամշակութային արժեքների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ գրեթե չկան, նա ևս առաջարկեց համագործակցել: Ներկաների դատին հանձնվեց ռազմավարական պլանի նախնական տարբերակը: Տեսլականը համայնքի բնակիչների բարեկեցիկ ապրելակերպն ու տնտեսության զարգացումն է: Անհրաժեշտ գործողությունները՝ զբոսաշրջության  հիմնական ենթակառուցվածքների զարգացումը,  ծառայությունների որակի բարձրացումը, տուրիզմի համար արդյունավետ  մարքեթինգային քաղաքականության վարումը, փառատոնների կազմակերպումը և այլն: S4210004Ներկայացվեցին նաև առկա խնդիրները, որոնք ի սպառ վերացնելու համար դեռ շատ խոչընդոտներ պետք է հաղթահարվեն: Հանդիպման ներկաների կարծիքով աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն, եթե ստեղծվի տուրիստական կենտրոն, կազմվեն գովազդային նյութեր և տվյալների շտեմարաններ, տուրիստների համար գործի տարալեզու ինֆորմացիոն կայք: Այս ուղղությամբ արդեն գործնական քայլեր են ձեռնարկվել, սպասենք արդյունքներին…S4210015

Add comment