d0684218 d472 4142 b8f7 b59d6232abd1Սիսիանի համայնքապետարանի կողմից ներկայացված «Նախակրթարանների արդիականացում» սուբվենցիոն ծրագիրը, ի թիվս 38 ծրագրերի, հավանության է արժանացել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Հավանության արժանացած ծրագրով կապիտալ կվերանորոգվեն և նոր գույքով կվերազինվեն Տոլորս բնակավայրի, Սիսիանի թիվ 4 և թիվ 1 նախակրթարանների շենքերը: Ծրագրի ընդհանուր արժողությունը 62169.2 հազար դրամ է, համայնքի ներդրումը կկազմի 37301.5 հազար դրամ: Այս մասին տեղեկացանք Սիսիանի համայնքի ավագանու օգոստոսի 3-ի հերթական նիստից: Այն կայացավ Սիսիանի համայնքապետարանի դահլիճում՝  ավագանու 11  անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Օրակարգում ընդգրկված էին 6 հարցեր:
Ավագանու համաձայնությամբ ընթացիկ ամսում համայնքապետարանը կներկայացնի  նաև «Սիսիանի խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում գիշերային լուսավորության իրականացում» ծրագրային հայտը: 

Add comment