Main content

5f6d2d50 222b 4058 a569 e7e43c2fcff1Օգոստոսի 28-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը:

Օրակարգում ընդգրկված էին երկու հարցեր: Առաջին հարցը ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 29(Ն) որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին էր: Ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Գրետա Թունյանը իր զեկույցում նշեց, որ փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել՝ կապված մի շարք ծրագրերի և աշխատանքների կատարման հետ:  Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի կողմից, համայնքի համաներդրման պայմանով, Բռնակոթ, Դարբաս, Ույծ և Մուծք բնակավայրերում կիրականացվեն արոտների բարելավման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 18323,05 հազար դրամ է, որից ՌԶԳ ՀԿ-ի ներդրումը կազմում է 9645,558 հազար դրամ, իսկ համայնքինը՝ 8677,492 հազար դրամ: Գումար կհատկացվի նաև ծրագրի նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, ջրախմոցների կառուցման և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման նպատակով:
Համայնքի վարչական բյուջեի ծախսային մասի պահուստային ֆոնդից 330,0 հազար դրամ կհատկացվի համայնքի Նժդեհ, Մուծք, Վաղատին, Բռնակոթ բնակավայրերում հողատարածքների դաշտային հետազոտման, ագրոքիմիական քարտեզի կազմման և անասնաբուժական ծառայության համար: 180,0 հազար դրամ կհատկացվի փողոցային լուսավորության վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման համար: 980,0 հազար դրամ՝ Հացավան, Աշոտավան, Թասիկ, Արևիս բնակավայրերի կամուրջների կապիտալ վերանորոգման աշխատանքների  նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով: 20180703 194756 Սիսիան քաղաքի Զ. Անդրանիկի 3 շենքի բակային մասում խաղահրապարակ է կառուցվում, իրականացվող աշխատանքների համար կհատկացվի 900,0 հազար դրամ: S4200029S4200026

Օրակարգային երկրորդ հարցով չեղյալ համարվեց ավագանու 2018 թվականի հունիսի 5-ի թիվ 56 Ա որոշումը, համաձայն որի Սիսիան քաղաքի բնակիչ Արմինե Սարգսյանին, պարի դասեր անցկացնելու նպատակով, վարձակալական հիմունքներով տարածք էր հատկացվել: Որոշումը չեղյալ համարվեց՝ հաշվի առնելով Ա. Սարգսյանի՝ ֆինանսական և առողջական հանգամանքներից ելնելով, տարածքի վարձակալությունից  հրաժարվելու դիմումը:

Անի Սիմոնյան

Add comment