Main content

6Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Սիսիանի համայնքի կողմից ներկայացված «ՆՈՒՀ-երի արդիականացում», «Խաղահրապարակների կառուցում», «Բարեկարգ համայնք» ծրագրերից առաջին երկուսը:

«Բարեկարգ համայնք » ծրագրով նախատեսվում էր վերանորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները և կանգառները, սակայն ծրագիրը մերժվել է հանձնաժողովի կողմից: Ինչպես նշված է Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի կողմից Սիսիանի համայնքի ղեկավարին ուղղված գրության մեջ, ծրագիրը մերժվել է  հաշվի առնելով, որ այն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված առաջնահերթ լուծման խնդիր չէ:

43745683 887158331673268 2700587079657586688 n «Խաղահրապարակների կառուցում» սոցիալական ծրագրի շրջանակներում կկառուցվի 15 խաղահրապարակ: Ըստ նախնական տվյալների 6-ը կկառուցվեն Սիսիանում, 9-ը՝ բնակավայրերում:  Աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 52 մլն 997 հազ դրամ, որից 31 մլն 798 հազր դրամը համայնքի ներդրումն է:
 «ՆՈՒՀ-երի արդիականացում»  ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 18-ից վերանորոգման աշխատանքներ են ընթանում Սիսիանի թիվ 1, թիվ 4 ՆՈՒՀ- երում և թիվ 3 ՆՈՒՀ-ի Տոլորսի խմբում:
Թիվ 4 ՆՈՒՀ-ում փոխվում են բոլոր դռները, հատակը՝ մասամբ, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ, կնորացվի նաև գույքը: manko1
Տոլորսի խմբում նախկին մեկ սենյակի փոխարեն կլինի երկուսը՝ խաղասենյակ և ննջասենյակ, կառուցվում է նաև սանհանգույց և խոհանոց:42
Իսկ թիվ 1 նախակրթարանը հիմնանորոգվում է, փոխվում են տանիքը, հատակը, պատուհանները, կատարվում է ներքին հարդարման աշխատանքներ, կնորացվի նաև գույքը: Այստեղ նախատեսվում է ավելացնել ևս մեկ խմբասենյակ՝ խաղասենյակով, ննջասենյակով և սանհանգույցով: Շենքի վերանորոգումից զատ կբարեկարգվի նաև բակը, խաղահրապարակը, այգում կտնկվեն պտղատու ծառեր: «ՆՈՒՀ-երի արդիականացում»  ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 40 մլն 333 հազ դրամ: Սուբվենցիաների հաստատված կարգի համաձայն 40 տոկոսը համաֆինանսավորվում է պետական բյուջեից, 60 տոկոսը ՝ համայնքային:58
Նշենք նաև, որ մեկ խմբասենյակ էլ նախատեսվում է ավելացնել թիվ 2  նախակրթարանում՝ «Քոնթուր Գլոբալ» կազմակերպության աջակցությամբ:
Աշխատանքների ընթացքի մասին պատմող տեսանյութը՝ շուտով

Add comment