Main content

IMG 4ce91455f2ad2fe0d280b2f31688c3e4 V ՀՀ  2018թ.  պետական  բյուջեի  պահուստային  ֆոնդից  բյուջետային ծախսերի  տնտեսագիտական  դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին»  հոդվածով  Սյունիքի մարզպետարանին  հատկացվել է  134 մլն 407 հազար դրամ՝  մարզի տարբեր համայնքներում մի շարք բարեկարգման և կառուցապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ  2018թ.  պետբյուջեով  նախատեսված  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումարներ են հատկացվել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք  աշխատանքների  համար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման  «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով: Համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ համայնքապետարանը բազմիցս է դիմել պատկան մարմիններին: Այդ խնդիրներց մեկն էլ Նար-Դոսի 5 շենքի աստիճանահարթակի վերանորոգումն է, որի համար Սյունիքի մարզին հատկացված գումարից տրամադրվել է 19 մլն 950 հազար դրամ:
Վերոնշյալ ծրագրերի իրականացման համար, բացի պետական հատկացումներից աշխատանքի ընդհանուր արժեքի 10 տոկոս համաներդրում պետք է կատարեն համայնքները:

Add comment