Main content

20181005 170249ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ կառավարության, «Շեն» բարեգործական-հասարակական կազմակերպության և Սիսիանի համայնքի համատեղ ֆինանսավորմամբ Շաքի, Շաղատ և Անգեղակոթ բնակավայրերում իրականացվում է «Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը 262 մլն դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 10 տոկոս:


Շաքիում և Անգեղակոթում վերանորոգվել են ջրագծեր, հատկացվել է գյուղտեխնիկա: Շաքի, Շաղատ և Անգեղակոթ բնակավայրերում կառուցվել են  մրգի չորանոցներ,  կենսագազի փոքր կայաններ և  ջերմոցներ: Հեռագնա արոտներում կառուցվում են հովվի սենյակներ, կթի սրահներ և մակատեղիներ: Անգեղակոթ բնակավայրին կտրամադրվի հատիկազտիչի և քամհարի արտադրամասի վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութ, Շաղատում կբարեկարգվի ձավարաղացի արտադրական տարածքը, կտավատի ձեթի արտադրամասը, կհատկացվի կտավատի յուղի մամլիչ:

20181005 162359 Ծրագրի նպատակը գյուղերի  կայուն զարգացումն է, ինչպես նաև բնակավայրերում  գործող  <Արոտօգտագործողների սպառողական միավորում>  սպառողական կոոպերատիվների աշխատանքի խթանումը: Շաքիում  ծրագրի շրջանակներում կոոպերատիվին հատկացվել է գրասենյակային գույք, համակարգիչ, ինտերնետ կապ, համայնքի կողմից՝ տարածք գրասենյակի համար: Վերոնշյալ բնակավայրերում հաջորդ տարի արդեն իրենց նպատակին կծառայեն կառուցված չորանոցներն ու ջերմոցները, աշխատանքներում կընդգրկվեն հիմնականում կոոպերատիվների անդամները, ինչպես նաև կստեղծվեն հավելյալ աշխատատեղեր:20181005 16231420181005 162331

Add comment