Main content

4Նախակրթարանների աշխատանքների բարելավումն ու փոքրիկների համար զարգացնող միջավայրի ստեղծումը եղել և մնում է Սիսիանի համայնքապետարանի և անձամբ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուշադրության կենտրոնում:  «ՆՈՒՀ-երի արդիականացում»  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Սիսիանի թիվ 1 ՆՈՒՀ-ը,  իսկ թիվ 4 ՆՈՒՀ-ը և թիվ 3 ՆՈՒՀ-ի Տոլորսի խումբը վերանորոգվում են:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 40 մլն 333 հազ դրամ: Սուբվենցիաների հաստատված կարգի համաձայն 40 տոկոսը համաֆինանսավորվում է պետական բյուջեից, 60 տոկոսը ՝ համայնքային: Հաշվի առնելով այն փաստը, որ նախակրթարան ընդունվել ցանկացող փոքրիկների թիվը կտրուկ ավելացել է , թիվ 1 ՆՈՒՀ-ում կավելացվի ևս մեկ խմբասենյակ՝ խաղասենյակով, ննջասենյակով ու սանհանգույցով, մեկ խմբասենյակ էլ կավելանա թիվ 2 ՆՈՒՀ-ում՝ «Քոնթուր գլոբալ» կազմակերպության աջակցությամբ:

 

Add comment