Main content

44155086 726696107685389 5224954584622956544 n«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ասֆալտապատվում է Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ բնակավայրերով անցնող ավտոճանապարհը։ Այս պահին աշխատանքներն ընթանում են Շամբ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից մինչև Շենաթաղ ընկած հատվածում: Նախատեսված է բարեկարգել նաև բնակավայրերի դպրոցներ, բուժկետեր, վարչական նստավայրեր և հանրային այլ օբյեկտներ տանող ճանապարհները։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2019-ի հունվարի 23-ին։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից։44263682 726696307685369 4315054115014049792 o

Add comment