Main content

44190275 727115274310139 688957043981156352 nՍիսիանի խոշորացված համայնքի բնակավայրեր կատարած այցերի ժամանակ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին ամենահաճախ տրվող  հարցը վերաբերում է դաշտամիջյան ճանապարհների բարեկարգմանը: Խնդիր, որ միգուցե շատ ավելի հեշտ լուծվեր, եթե համայնքը զինված լիներ համապատասխան տեխնիկայով: Թեպետ վերջինիս բացակայության պայմաններում անգամ, համայնքի ղեկավարի անմիջական նախաձեռնությամբ, մի շարք բնակավայրերում կատարվել են դաշտամիջյան և միջբնակավայրային ճանապարհների հարթեցման և բարեկարգման աշխատանքներ:

Այս օրերին, Շամբ-Շենաթաղ ճանապարհահատվածի ասֆալտապատմանը զուգահեռ, հարթեցվել է նաև 3 կմ դաշտամիջյան ճանապարհ: Աշխատանքների վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Դարբաս և Շամբ բնակավայրերի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը: Գրառումը ներկայացնում ենք առանց խմագրման.
<Սիսիանի համայնքի ղեկավարի ուշադրությունից չի վրիպում բնակավայրերի հետ կապված ոչ մի խնդիր ։ Դարբաս- Շամբ բնակավայրում մաքրվել և հարթեցվել է 3կմ դաշտամիջյան գրեթե անանցանելի ճանապարհ։ Աշխատանքներին աջակցել է Սիսիանի <<ԲՈւԱՏ>> ճանշինը և համայնքի ղեկավար Արթուր Սագսյանը։

17.10 .2018թ
Դարբաս Շամբ բնակավայրի վարչական ղեկավար Ս.Ստեփանյան>:
44315176 727114540976879 2217842002651774976 n44377787 727116477643352 8587030889165225984 n

Add comment