Main content

45198452 2681097608570732 7121508732608970752 n

Նոյեմբերի 1-ին մեկնարկեցին «Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք» նախաձեռնությունը ստորագրող համայնքների ներկայացուցիչների համար երկօրյա հաղորդակցության դասընթացները: «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում անցկացվող դասընթացի նպատակն է բարձրացնել համագործակցության, իրազեկման արդյունավետությունը, թիրախային խմբերին ներկայացնել տեղեկատվություն ԵՄ-ի նախաձեռնության մասին, բարձրացնել հաղորդակցության պատասխանատուների մասնագիտական հմտությունները:

 

«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության ազգային աջակից կառույցներից մեկը Հայաստանում Հայաստանի համայնքների միությունն է (ՀՀՄ): ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանն իր ողջույնի խոսքում նշեց՝ էներգաարդյունավետության թեման քննարկվում է բոլոր մակարդակներում՝ առանձին վերցված համայնքից սկսած. «Ե՛վ համայնքային, և՛ ազգային մակարդակում, և՛ միջազգային  մակարդակում՝ հատկապես եվրոպական, դա անընդհատ քննարկման նյութ է: Դա մեր կյանքի ու քաղաքականության բաղկացուցիչն է դարձել»:

Դառնալով էներգաարդյունավետության կարևորությանը՝ Էմին  Երիցյանը նշեց. «Կարևոր է, երբ տեղական ինքնակառավարումն ինքը էներգաարդյունավետության խնդիրներով զբաղվում է: Սա ծառայությունների որակի մասին է: Մարդկանց կյանքի մասին է խոսքը. սա երկկողմ՝ կարծես թե մի փոխհարաբերությունների  դաշտ է գալիս, երբ  տեղական իշխանությունը սկսում է առնչվել բուն իր լիազորութունների մասով համայնքի բնակիչների հետ»:45151844 1928652767247983 2236382886842335232 n

EU4Energy նախաձեռնության հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Ալավերդյանը նշեց՝ իրենց աշխատանքում հիմնական շեշտադրումն է ՀՀ հանրությանը ներկայացնել՝ ԵՄ-ն ինչ է անում էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում. «ԵՄ-ն բավականին մեծ գումարներ է տրամադրում իր հարևաններին էներգաարդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Մեր հիմնական նպատակն է ԵՄ միջոցների արդյունավետության լուսաբանումն ու ներկայացումը: Հասարակության զգալի մասը տեղյակ է,  որ ԵՄ-ն բավականին մեծ գումար է ծախսում այս ասպարեզում: Որոշ համայնքներ բավականին լուրջ արդյունքներ ունեն. օրինակ՝ Գեղարքունիքի մարզում  բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցել, երբ տեղի համայնքները կարողանում են իրենց ծախսերի մի մասն իրականացնել այլընտրանքային՝ արևային էներգիայի միջոցով»:45153554 2681097048570788 4272954038124806144 n

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի հաղորդակցության մենեջեր Տատյանա Դերեվյանկինան նշեց՝ իրենց նպատակն է հասկանալ՝ ինչպես, ինչ գործիքներով, ինչ ալիքներով է հաղորդակցությունը, տեղեկատվությունը տարածվում. «Մեր նպատակն է հասկանալ՝ ինչ են անում քաղաքապետարանները, ինչ պատասխանատվություն են ձեռք բերում իրենց վրա: Մեր նախագիծը ուղիղ հասարակության հետ չի աշխատում. մեր գործունեությունը տեղական կառույցների հետ է, իսկ տեղական ինքնակառավարման կառույցները պետք է փորձեն իրենց հաղորդակցության միջոցներով տեղ հասցնել հասարակությանը, որ այն գաղափարները, որոնք տեղական  իշխանությունն առաջարկում է, արժանանա հասարակության  ուշադրությանն ու աջակցությանը»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Add comment