Main content

IMG 0379Սիսիանում տեղադրված նոր գովազդային վահանակները հուշում են՝ քաղաքում այսուհետև կգործի «Սիսիանի տուրիզմի կենտրոնը»: Ծրագիրը կյանքի է կոչվել «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Կենտրոնի գործունեության նպատակն է տարածաշրջանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովել քաղաք մտնող ցանկացած հյուրի և զբոսաշրջիկի:


IMG 0475Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը նոյեմբերի 21-ին էր, ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Ռոբ Անդերսոնը և «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը: Հյուրերին դիմավորեցին «Սիս» դհոլահարների համույթը և Սիսիանի մանկական արվեստի դպրոցի սաները:
Ծրագրի տևողությունը մեկ տարի է, սակայն Սիսիանի համայնքի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց, աշխատանքների արդյունավետության դեպքում, նպաստել կենտրոնի երկարաժամկետ գործունեությանը:
Տուրիզմը  այն եզակի ոլորտներից է, որի զարգացումը ապահովում է տնտեսության համապարփակ առաջընթաց: Սիսիանի տուրիզմի կենտրոնը կարող է դառնալ տարածաշրջանում, ինչու չէ նաև մարզում, ոլորտի զարգացման գրավականը, այս կարծիքին էր ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Ռոբ Անդերսոնը.
Կենտրոնի ստեղծման գործում կարևոր դերկատարում է ունեցել նաև Սիսիանում խաղաղության կորպուսի կամավոր Քեյթ Քեյսին, ում համար Սիսիանը, ինչպես ինքն է սիրում ասել, Հայաստանի մարգարիտն է:

«Իմ Հայաստան» ծրագրը ևս իր փոքրիկ ներդրումն է ունեցել, տեղադրվել է  ինֆո ցուցանակ: Ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանի  խոսքով Սիսիանի տուրիզմի կենտրոնը բոլոր նախադրյալներն ունի մնացած քաղաքների համար դառնալ մոդելային կենտրոն:
Կենտրոնը համախմբել է տարածաշրջանի տուրիզմի ոլորտում կարևոր դերակատարում ունեցող անձանց, արվեստագետների ու արհեստագործների, նրանց աշխատանքները մշտապես կցուցադրվեն կենտրոնի սրահում: Տնօրեն Կարինե Դավթյանի խոսքով հնարավոր չէ միայնակ հաջողության հասնել:

«Սիսիանի տուրիզմի կենտրոնի» բացման արարողության և  գործունեության վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում


Add comment


1