Main content

1Նոյեմբերի 30-ին Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սիսիանի համայնքի 2019 թվականի ծրագրային բյուջեի նախագծի հանրային լսում:

Քննարկմանը մասնակցում էին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, համայնքային և հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային և այլ ոլորտների   ներկայացուցիչներ: IMG 0923Համայնքի ղեկավարն իր բացման խոսքում նշեց, որ  համայնքապետարանի կողմից կազմակերպվող հանրային քննարկումները ձևական բնույթ չեն կրում և կոչ արեց բոլոր նրանց, ովքեր իսկապես մտահոգ են համայնքային խնդիրներով, առավել ակտիվորեն մասնակցել հանրային քննարկումներին: IMG 0907Անդրադառնալով բյուջեի քննարկմանը՝ համայնքի ղեկավարը հորդորեց՝ շահագրգիռ մոտեցում ցուցաբերել համայնքի 2019 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղություններով: IMG 0911
Բյուջեի նախագիծը հիմնական բաղադրիչներով ներկայացրեց ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-զարգացման բաժնի պետ Գրետա Թունյանը:IMG 0917
Սիսիանի համայնքի 2019 թվականի ծրագրային բյուջեն մշակվել է՝ հիմք ընդունելով 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը և 2019 թ. տարեկան աշխատանքային պլանը: Համայնքի 2019 թվականի բյուջեի ծրագրային ձևաչափի ընտրությունը ուղղված է ծախսերի կատարման արդյունավետության բարձրացմանը և վերջնական արդյունքների ստացմանը:IMG 0898 2019 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են.
Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի և գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները:
• Բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը և որակը:
Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների, համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ:
Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում:
Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը:
Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր:IMG 0901
Համայնքի 2019 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային  ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:IMG 0912
Համայնքի 2019 թվականի բյուջեի կանխատեսվող մուտքերը կազմում են 1108038,3 հազար դրամ, որից 365,622,1 հազար՝ սեփական եկամուտներից, 735670,3 հազ. դրամ՝ պաշտոնական դրամաշնորհներից, 5,545,9 հազ. դրամ՝ տարեսկզբի ազատ մնացորդից, 1,500,0 հազ. դրամ՝ կապիտալ իրացումից: Հանրային քննարկման ներկաներին  գրաֆիկական պատկերներով ներկայացվեց նաև համայնքի բյուջեի մուտքերի և ծախսերի փոփոխությունները՝ ըստ տարեթվերի:  2019 թվականի ընթացիկ ծախսերը կկազմեն 1100992,376 հազար դրամ, կապիտալ ծախսերը՝ 7,045,9 հազար դրամ:
Բյուջեի նախագծում հստակ նշված է նաև, թե ըստ  ոլորտների, ծրագրերի ու միջոցառումների ինչպես են բաշխվել համայնքի բյուջեի միջոցները: IMG 0897
Ներկաների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ համայնքի ղեկավարի, աշխատակազմի քարտուղարի, ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-զարգացման  բաժնի պետի կողմից տրվեցին պարզաբանումներ: IMG 0909
Եղան նաև մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվեցին ի գիտություն՝ նախագծի լրամշակման համար: IMG 0921Ծրագրային բյուջեի  նախագծի վերջնական մշակված տարբերակը կներկայացվի ավագանու հաստատմանը, որից հետո որպես հավելված  կտեղադրվի Սիսիանի համայնքապետարանի sisian.am  պաշտոնական տեղեկատվական կայքի ՏԻՄ-Համայնքի ավագանի-ավագանու որոշումներ բաժնում:

Add comment