Main content

MucqՍիսիանի համայնքի Մուցք բնակավայրում ոռոգման ցանց կկառուցվի:


Աշխատանքները կիրականացվեն համայնքի և <Կամրջակ> սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպության համաֆինանսավորմամբ: Ծրագրի նախագծային արժեքը 28 մլն 638 հազ. դրամ է, որից 17 մլն. 632 հազ. դրամը կտրամադրվի համայնքի ֆոնդային բյուջեի պահուստային միջոցներից: Ոռոգման ցանցի կառուցումը գյուղում առաջնահերթ խնդիր է, քանի որ ջուրը բնակչին է հասնում առվով, ինչի պատճառով  մեծ կորուստ է լինում: Խողովակաշարային ցանցի առկայության դեպքում հնարավոր կլինի լիարժեք ոռոգել 32 հա բանջարաբոստանային կուլտուրաներ և 50 հա մշակաբույսեր:
 <sisian.info>-ն 2018 թվականի հունիսին անդրադարձել է խնդրին:
 Մանրամասները՝ տեսանյութում

Add comment


1