Main content

IMG 5488 копияՍիսիանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատությունը արևային էներգիայի աղբյուրից սնվող և էներգախնայող առաջին մանկապարտեզն է համայնքում:


<Նախակրթարաններում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրի> շրջանակներում այստեղ տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ և ջրատաքացուցիչ: Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ JICA -ի,  2018 թվականի <Մինի Գրանտ ծրագրի>  դրամաշնորհային միջոցներով: Ծրագրի նախագիծը ներկայացվել է  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանի կողմից: Նրա ղեկավար Հայկ Բադալյանի խոսքով պիլոտային ծրագիրը կարող է օրինակ դառնալ ինչպես Սիսիանում, այնպես էլ՝ մյուս համայնքներում:

Ծրագրի կապալառուներն են  <Շտիգեն> և <Էլեկտրիկա Գրուպ> ՍՊԸ-ները: Սենյակների ներքին լուսատուները փոխարինվել են նոր լուսադիոդային լեդ լուսատուներով, նախակրթարան տանող ճանապարհը և հարակից փողոցը ևս լուսավորվել է նոր լեդ լուսատուներով: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև Սիսիանի համայնքապետարանը՝ տրամադրելով էլեկտրական սյուները, կազմակերպելով ներսենյակային և փողոցային  լուսավորման համակարգերի տեղադրման և մոնտաժման աշխատանքները:
IMG 5459փետրվարի 27-ին, աշխատանքների վերջնական արդյունքին ծանոթանալու նպատակով, նախակրթարան էին այցելել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, JICA-ի և կապալառու ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ: Նախակրթարանի սաների մասնակցությամբ փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել հյուրերի համար:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչ Տակաբատակե Կաձուկոն ուրախ է. որ ծրագրի արդյունքները գոհացուցիչ են, անգամ ձյան պայմաններում նախակրթարանը ապահովված է տաք ջրով:
Ծրագրի արդյունքում Սիսիանի համայնքը տարեկան կխնայի շուրջ 15000կվտ.ժ  էլեկտրաէներգիա, որը այսօրվա սակագներով հավասար է 675000 ՀՀ դրամ և CO2 գազի արտանետումները կկրճատվեն շուրջ 6.5 տոննայով:

Add comment


1