Main content


IMG 5682Սիսիանի թիվ 1  նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:

Ներքին հարդարանքից մինչև տանիքի վերանորոգում՝ շենքն ամբողջովին դարձել է անճանաչելի: Մարտի 4-ին տեղի ունեցավ մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությունը: Ներկա էին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը,  Վորլդ Վիժն Սյունիքի մարզի ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը և պաշտոնատար այլ անձինք:
Վերանորոգման ու կահավորման հիմնական աշխատանքները կատարվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մոտ 28 մլն դրամի սահմաններում:
Նախակրթարանի կահավորման հարցում մեծ է նաև Վորլդ Վիժն կազմակերպության աջակցությունը: Ակտիվ համագործակցության և համայնքի կրթական ու մշակութային կյանքի զզարգացմանը խթանելու համար Վորլդ Վիժն Սյունիքի մարզի ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը համայնքի ղեկավարի կողմից արժանացավ հատուկ շնորհակալագրի:
Սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներից բացի Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ իրականացվել են մի շարք լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում նաև նոր խմբասենյակի բացումը, իսկ focus on children now կազմակերպության կողմից տրամադրվել են նորաոճ մահճակալներ:
Մանրամասները՝ տեսանյութում

Add comment


1