Main content

tapasaludՕգոստոսի 14-ին և 15-ին Սիսիանում կկազմակերպվեն դասախոսություններ՝ «Սպարտա» գոյատևման կենտրոն ՀԿ նախագահ, աղետների ռիսկերի  նվազեցման փորձագետ Սպարտակ Հովհաննիսյանի կողմից: Փորձառու մասնագետը կօգնի տիրապետել բոլոր այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են առաջին բուժօգնություն ցուցաբերելիս:

Դասախոսությունները կուղեկցվեն անհրաժեշտ հմտությունների գործնական հետաքրքիր ցուցադրություններով: Մատուցման ներկայացվող այս մեթոդները համապատասխանում և օգտագործվում են ԱՄՆ Բոստոնի և Մասսաչուսեթսի բժշկական համալսարանների, INSARAG-ի` որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի, ինչպես նաև նմանատիպ ուսուցողական կենտրոնների կողմից որպես լավագույնը և օրինակելին:

Դասախոսությունների ժամանակացույցը՝

Օգոստոսի 14-ին և 15-ին՝ ժամը 10:00-13:00՝ Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում: /քաղաքացիների համար/
Օգոստոսի 14-ին և 15-ին՝ ժամը 14:00-17:00՝ Սիսիանի բժշկական կենտրոնում: /բուժաշխատողների համար/

 ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ՝

1.Ձեռքի տակ եղած միջոցների կիրառումը առաջին բուժօգնություն ցուցաբերելիս: 
2.Վիրակապումը ձեռքի տակ եղած միջոցներով (եռանկյունաձև վիրակապ և պարսատիկներ): 
3.Ձեռքի տակ եղած միջոցների կիրառումը այունահոսությունների, կոտրվածքների ժամանակ: 
4.Տուժածների շտապ դուրսբերումը և տեղափոխումը:

Add comment


1