Main content

68886310 1358419734322716 3460101979521417216 oՍիսիանի այցեքարտ դարձած Sisian ceramics-ը ընդլայնում է գործունեության շրջանակները: Խեցեգործ-վարպետ Վահագն Համբարձումյանի և նրա տիկնոջ՝ նկարչուհի Զառա Գասպարյանի ջանքերով արվեստանոցին կից այսուհետ կգործի նաև խոհանոց և հյուրասիրության սենյակ:

68385730 1358419114322778 7670465626745339904 oSisian ceramics-ի հաջողության գլխավոր գրավականը ճիշտ ժամանակին ճիշտ գործընկերներ գտնելն է: Նրանք համագործակցում են միջազգային և հայաստանյան բազմաթիվ կազմակերպությունների հետ՝ կատարելագործելով իրենց արտադրանքն ու դառնալով առավել ներկայանալի: Հյուրասիրության սենյակ ունենալու գաղափարը կյանքի է կոչվել Եվրոպական միության համաֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի աջակցությամբ: Օգոստոսի 9-ին հյուրասիրության սենյակի բացման արարողությանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի տնօրեն Արշակ Գրիգորյանը, հիմնադրամի աշխատակիցներ և Sisian ceramics-ի մի շարք գործընկերներ:68520566 1358419570989399 5019903427048636416 o68615540 1358419650989391 2743747712821231616 o68642637 1358419750989381 4747701933270106112 o

Add comment


1