IMG 20180730 145743ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա այցով Սյունիքի մարզում էր: Այցի վերջին օրը՝ հուլիսի 29-ին, նախարարը Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ եղավ Սիսիանում, հանդիպեց Սիսիանի, Գորայքի , Տաթևի և Տեղ խոշորացված համայնքների ղեկավարների, աշխատակազմերի, վարչական ղեկավարների, ավագանու անդամների հետ: Այցը ճանաչողական բնույթ էր կրում, նպատակը տեղերում առկա խնդիրներին ծանոթանալն էր, մարզային ու  համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ դրանց քննարկումն ու լուծման հնարավոր ուղիներ գտնելը:


ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՓՆՏՐԵԼԸ ՀԱՐՑԻ ԼՈԻԾՈՒՄ ՉԷ

Նախքան հարց ու պատասխանին անցնելը, նախարարը նշեց, որ  համայնքներում բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, և դրանցից շատերը տասնամյակների պատմություն ունեն: «Մեղավորներ փնտրելը հարցի լուծում չէ,- ասաց նախարարը և հավելեց,-ես չեմ ուզում ոչ մի համայնքի ղեկավարի ուղիղ քննադատության ենթարկել ու փնովել: Կառուցողական մթնոլորտում պետք է փորձենք հասկանալ, թե ինչ լուծումներ են հնարավոր կարճաժամկետ և երկարաժամկետ առումներով»:IMG 20180729 111448
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները, ավագանու անդամները և վարչական ղեկավարները ներկայացրեցին հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ: Սուբվենցիաների տրամադրման վերաբերյալ բարձրացված հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշեց, որ հաստատված ծրագրերը փուլ-փուլ ֆինանսավորվում են, իսկ հաջորդ տարվա համար, արդեն նոյեմբերից պետք է ներկայացվեն նոր ծրագրերի հայտեր:
Նախարարը,  նախքան մարզ այցելելը, ֆեյսբուքյան էջով կոչ էր արել բնակիչներին բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, Սիսիանին առնչվող երկու հարց էր բարձրացվել՝  Որոտան գետի աղտոտվածությունը և Բռնակոթ գյուղում ոռոգման ջրի հետ կապված խնդիրը:  Առաջին հարցին պատասխանեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝  նշելով, որ նախկինում կատարվել են  գետի մաքրման փորձեր, և որ խնդրին առավել արդյունավետ լուծում տալու համար, մաքրման նոր մեխանիզմներ մշակելու նպատակով, առաջիկայում արտերկրից կհրավիրվեն փորձագետներ: Իսկ Բռնակոթում ոռոգման ջրերի հետ կապված խնդրի շուրջ պարզաբանումներ տվեց վարչական ղեկավարը՝ վստահեցնելով, որ գյուղում ոռոգման ջրի պակաս չկա, այլ խնդիրն ընդամենը ջրատարների մաքրման, ջրի խնայողաբար օգտագործման, և ոռոգումը կանոնակարգված կերպով կազմակերպելու մեջ է:

ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Նախարարին ներկայացվեց նաև Հացավանի ոռոգման ջրատարի հիմնանորոգման, քանդված կամուրջի վերականգնման , Սիսիան-Արևիս ճանապարհի ասֆալտապատման, ջրհեղեղներից վնասված  Թասիկ-Արևիս ճանապարհահատվածի  վերանորոգման խնդիրները: Սիսիանի համայնքի ղեկավարը նշեց, որ միջբնակավայրային և միջդաշտային ճանապարհների անմխիթար վիճակը, թերևս, ամենամտահոգիչ խնդիրներից է՝ պարզաբանելով, որ համայնքը տեխնիկայի բացակայության պատճառով ի վիճակի չէ անգամ լիարժեք հարթեցման աշխատանքներ կատարել. «Հույս ունեինք, որ ինչպես առաջին փուլով խոշորացված համայնքներին, այնպես էլ՝ մեզ,  որոշակի գումար կհատկացվի, արդեն ծրագիր էր մշակվել ստեղծել գյուղտեխնիկայի կայան, սակայն, ցավոք, ֆինանսավորում չեղավ և ծրագիրն էլ կյանքի չկոչվեց: Մենք  212 մլն  դրամ արժողությամբ սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագիր ենք ներկայացրել, սա ևս տեխնիկայի ձեռք բերման ծրագիր է և, եթե ֆինանսավորվի, հավատացեք, այսօր հնչած շատ հարցեր միանգամից լուծում կստանան»,-ասաց Արթուր Սարգսյանը:20180703 194850

ՈՉ ՈՔ ՈՉ ՄԵԿԻ ՊԱՐՏՔԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԱՐԵԼ
Սիսիանի համայնքի վարչական ղեկավարները մտահոգություն հայտնեցին, որ գյուղտեխնիկայի բացակայության պատճառով հացահատիկի բերքահավաքը ուշանում է, առատ բերքը փչանում է: Հնչեցին նաև դիզվառելիքի սուբսիդավորման, գյուղմթերքների իրացման ցածր գների, Վեոլիա ջուր կազմակերպության սպասարկման որակի, կուտակված ապառքների վերաբերյալ հարցեր: Հողի հարկի կուտակված պարտքերի մասով նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ ոչ ոք ոչ մեկի պարտքը չի պատրաստվում փակել կամ զիջել, տարածված այն միտքը, թե կուտակված պարտքերը կզրոյացվեն իրականությանը չեն համապատասխանում:
Հարցերն ու խնդիրները բազմաթիվ էին, որոշներին տեղում տրվեցին պատասխաններ, իսկ որոշ հարցեր իրենց պատասխանները կգտնեն համապատասխան ուսումնասիրություններից հետո:

ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ
Եզրափակելով հանդիպումը՝ նախարարը շնորհակալություն հայտնեց հետաքրքիր քննարկման համար՝ ասելով.« Անլուծելի խնդիրներ չկան, քայլ առ քայլ բոլոր խնդիրները լուծվելու են»:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը անդրադարձավ Սիսիանում գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին.«Բերքի իրացում, ջրի խնդիր, տեխնիկայի բացակայություն և այլն, կարծում եմ սրանք այն կարևոր հարցերն են, որոնց կարգավորումից հետո հնարավոր կլինի բարելավել համայնքի բնակչի կյանքը»,-նշեց նախարարը: Խոսվեց նաև զբոսաշրջության զարգացման մասին,  այս ենթատեքստում լրագրողի կողմից հնչեց Շաքեի ջրվեժի խնդրին առնչվող հարց, որին  ի պատասխան նախարարը նշեց, որ  նախքան մայրաքաղաք վերադառնալը կայցելի ջրվեժ և միայն տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո կկարողանա  հստակ պատասխան տալ:

Comments   

0 #7 Fastest Payday Loan 2018-07-31 06:26
need a loan with bad credit lending loans loans
Quote
0 #6 Cash Advance 2018-07-31 06:21
no credit check payday payday loans for bad credit loan for bad credit loans
Quote
0 #5 Direct Lenders 2018-07-31 05:26
personal payday loans loan for bad credit loans for bad credit loans
Quote
0 #4 Instant Online Loans 2018-07-31 05:22
1 hour payday loans no credit check denver payday loans bad credit loans loans
Quote
0 #3 Online Loans 2018-07-31 02:04
payday loans for bad credit loans loan for bad credit loan for bad credit
Quote
0 #2 Payday Loan Online 2018-07-31 00:50
1 hour loan bad credit payday loans online loans for bad credit bad credit loan
Quote
0 #1 Speedy Cash 2018-07-30 22:55
loans cash loans with monthly payments bad credit payday loans cash advance credit card
Quote

Add comment