Ոչ իշխանական 3 ուժերի հանդիպումը Սյունիքի մարզում մեկնարկեց Սիսիանից։ Ընդդիմադիր եռյակը զանգվածային հավաքների միջոցով նպատակ ունի ճշտել մարզերում ապրող մարդկանց կարծիքն ու դիրքորոշումը Հայաստանում տիրող անօրինականությունների վերաբերյալ:

 

Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում հավաքվածներին ԲՀԿ, «Ժառանգություն» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց դիրքորոշումը. «Ամեն ինչ հարկավոր է անել, որ չընդունվեն սահմանադրական բարեփոխումները, որ գործող իշխանությունը չվերարտադրվի»: