Main content

IMG 1296Մայիսի 22-ին Սիսիանի թիվ 5 դպրոցի ռազմագիտության դասասենյակը անվանակոչվեց զոհված զինծառայող Կարեն Գալստյանի անունով:

Այդ օրը Կարենը կդառնար 25 տարեկան: Նրա կյանքն ընդհատվեց 2014 թվականի հունվարի 28-ին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս՝  հակառակորդի արձակած գնդակից: IMG 1306Նախքան անվանակոչության արարողությունը, Կարենի հարազատները, ընկերներն ու համաքաղաքացիները այցելեցին Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգելու նրա հիշատակն ու շնորհավորելու  ծննդյան տարեդարձը: IMG 1318Հիշատակի միջոցառումը կազմակերպվել էր ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանի նախաձեռնությամբ, նրա հրավերքով Սիսիանում էին զոհված զինծառայողների մայրեր, այրիներ, արվեստագետներ, բարձրաստիճան սպաներ, զինվորականներ: Ներկա էր նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Պանթեոնում, Կարենի տապանաքարի շուրջ հավաքված հյուրերին, Զեփյուռ Սարդարյանը ներկայացրեց Կարենի կենսագրությունն ու հերոսական սխրանքը: Տեր-Ընծա Միրզոյանը կատարեց հոգեհանգստյան կարգ, ներկաների աղոթքն ուղղվեց առ երկինք՝ ի խաղաղություն  Կարենի, նրա զինակից ընկերների ու պանթեոնում հանգչող բոլոր հերոսների անմահ հոգիների:IMG 1332 Հիշատակի տուրք մատուցելուց հետո հյուրերը մասնակցեցին դասասենյակի անվանակոչության հանդիսավոր միջոցառմանը:
Որդու անունը կրող դասասենյակի բացան կարմիր ժապավենը կտրեց Սոֆյա Հովակիմյանը, թոռնիկի՝ կրտսեր Կարեն Գալստյանի և դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանի հետ: IMG 1340Իսկ ռազմագիտության դասասենյակի պատին փակցված ցուցանակի բացման պատիվը տրվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին: Կարենին նվիրված անկյունում դրված էին նրա պատվոգրերը, նկարներն ու կրծքանշանները, որոնք հետագա սերունդներին պետք է պատմեն հանուն հայրենիքի զոհված քաջորդու սխարնքի մասին:IMG 1325
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին, ներկաներին և հյուրերին, կարևորեց դասասենյակի անվանակոչումը, որպես հայրենասիրության դրսևորում և գալիք սերունդների դաստիարակության համար գնահատելի քայլ: IMG 1347
Կարեն Գալստյանի ծննդյան 25-ամյակի կապակցությամբ նաև դպրոցի դահլիճում էր միջոցառում կազմակերպվել դպրոցի սաների,  աշուղ Աստղանուշի, աշուղ Ռազմարի և այլոց մասնակցությամբ:  IMG 1364

Add comment


1