- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Հունիսին Վրաստանում կայացած միջազգային երգի փառատոն-մրցույթում Հայաստանը ներկայացրել է Սիսիանցի պատանի երգիչ Վյաչեսլավ Օհանյանը:
Նա իր գեղեցիկ ու գրագետ կատարումներով գերազանցել է 18 երկրներից ժամանած մասնակիցներին՝ արժանանալով առաջին պատվավոր մրցանակի: Իտալական երգի անզուգական կատարման շնորհիվ ստացել է նաև Իտալիա մեկնելու հրավեր: <Հպարտ եմ, որ պատվով եմ ներկայացրել Հայաստանը ու նաև Սիսիանը,-ասում է Վյաչեսլավը,- շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցում են հաղթահարել հայտնի երգիչ դառնալու բարդ ճանապարհը: Շնորհակալ եմ հատկապես իմ ծնողներին, ովքեր օրուգիշեր աշխատում են, որպեսզի ես հասնեմ իմ երազանքին, նրանք ոչինչ չեն խնայում, և դա ինձ ավելի շատ է պարտավորեցնում>:
Add comment
1